Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 40 մարդ է վիրավորվել Պակիստանում Աֆղանստանի հետ սահմանի «Չաման» հսկիչ անցակետում բնակիչների և ոստիկանների միջև բախումների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում է պակիստանյան Dawn պարբերականը։

Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ տեղի բնակիչները, զայրացած մի քանի ամիս շարունակվող նստացույցի ղեկավարների ձերբակալությունից, հարձակվել են կառավարության շենքերի վրա՝ պահանջելով ազատ արձակել նրանց։

Նստացույցն անցկացվում էր «Չաման» հսկիչ անցակետում՝ ի նշան բողոքի Պակիստանի իշխանությունների որոշման դեմ, որով արգելվում է սահմանի անցումն առանց անձնագրերի և գործող վիզաների։ Նախկինում պակիստանցիներն ու աֆղանստանցիները սահմանը հատել են ինքնության հավաստագրեր ներկայացնելով։

Ցուցարարները փորձել են բարիկադներով փակել պետական մայրուղին, որը Բելուջիստանի նահանգի մայրաքաղաք Քվետան կապում է Աֆղանստանի Քանդահարի նահանգի հետ, հարձակվել են Չաման քաղաքի պետական հիմնարկների և խանութների վրա, քարեր են նետել ոստիկանների մեքենաների վրա, որոնք արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել հարձակվողների դեմ: Չամանի հետ հեռախոսային կապն ընդհատվել է։ Բախումների ժամանակ վիրավորվել է իրավապահ մարմինների 17 աշխատակից։ Բախումների 56 մասնակից ձերբակալվել է, 20 մարդ տեղափոխվել է հիվանդանոց ռետինե փամփուշտներից ստացած վնասվածքներով։

Իշխանությունների հետ տեղի տոհմերի ավագների բանակցություններից հետո Չամանում իրավիճակն սկսել է կարգավորվել։ Բողոքի ակցիաների մասնակիցները հայտարարել են, որ սահմանի անցման կանոնների խստացման դեմ ակցիան կշարունակվի մինչև դրանց լիակատար վերացումը և բոլոր ձերբակալված ցուցարարների ազատ արձակումը։ Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանային առևտուրը «Չաման» հսկիչ անցակետով դադարեցված է:

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ