ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը լույս հունիսի 7-ի գիշերը խոցել են ուկրաինական 28 անօդաչու թռչող սարք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ 11 անօդաչու թռչող սարք խոցվել է Ղրիմի, 8-ը՝ Ազովի ծովի, 6-ը՝ Կրասնոդարի երկրամասի, 2-ը` Բելգորոդի մարզի և 1-ը՝ Ռոստովի մարզի երկնքում։

Իսկ հունիսի 7-ի երեկոյան, ըստ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի, ուկրաինական ուժերի հարձակմանն է ենթարկվել մարզի 2 բնակավայր, կա տուժած։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն էլ հաղորդում են, որ գիշերային լայնածավալ հարվածը հետ մղելու ընթացքում խոցվել են ռուսական ուժերի կողմից արձակված 53 կամիկաձե անօդաչու թռչող սարքերից 48-ը և բոլոր 5 թևավոր հրթիռները։

Ըստ ուկրաինական կողմի՝ գիշերը ՀՕՊ ուժերը հետ են մղել ԱԹՍ-ների գրոհները Օդեսայի մարզում, Խմելնիցկիի մարզի Ստարոկոնստանտինովի շրջանում և երկրի այլ վայրերում։

Հարվածի հետևանքների մասին դեռ շատ քիչ տեղեկություններ կան. միայն Կիևի մարզի վարչակազմի ղեկավարն է հայտնել, որ հրդեհ է բռնկվել մարզի արդյունաբերական օբյեկտներից մեկում։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ