Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 24-ին ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և Սենատում հանրապետականների ղեկավար Միչ ՄաքՔոնելի հայտարարության՝ Նեթանյահուն հանդես կգա Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում։

Առաջիկա ելույթի մասին հայտարարություն է տարածել նաև Նեթանյահուն։

«Ես շատ հուզված եմ, որ արտոնություն ունեմ ներկայացնելու Իսրայելը Կոնգրեսի երկու պալատների առջև և Ամերիկայի ժողովրդի ներկայացուցիչներին և ամբողջ աշխարհին ներկայացնելու ճշմարտությունը մեր արդար պատերազմի մասին նրանց դեմ, ովքեր փորձում են ոչնչացնել մեզ», - հայտարարել է Նեթանյահուն:

Նեթանյահուի այցը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին․ Բայդենն աջակցում է Իսրայելի ռազմական գործողություններին Գազայի հատվածում, սակայն վերջերս քննադատորեն է մոտենում Իսրայելի մարտավարությանը, Ռաֆահում ցամաքային գործողությանը, և հետաձգել է ռումբերի մատակարարումը։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ներխուժման հետևանքով Իսրայելում շուրջ 1200 մարդ էր զոհվել, ավելի քան 250 մարդ՝ գերեվարվել։ Նոյեմբերին տեղի ունեցած 7-օրյա հրադադարի ընթացքում պատանդների կեսը վերադարձվել են։ Ի պատասխան ներխուժման՝ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ, ըստ տեղի իշխանությունների, զոհերի թիվը գրեթե 36 600 է։

Հայերեն English Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող