Միջազգային

ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները հունիսի 6-ին իրականացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) նոր փորձնական արձակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կալիֆորնիայի Վանդենբերգի ավիաբազայի հրամանատարությունը:

Արձակումն իրականացվել է Վանդենբերգի տիեզերական ուժերի բազայից՝ ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան ափի ժամանակով 01:46-ին:

«Այս փորձնական արձակումը հերթական և պարբերաբար իրականացվող գործողությունների մասն է կազմում և նպատակ ունի ցույց տալու, որ ԱՄՆ-ի միջուկային զսպման միջոցներն ապահով են, անվտանգ, հուսալի և արդյունավետ՝ դիմակայելու 21-րդ դարի սպառնալիքներին», - ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ փորձարկումն արձագանք չէ ընթացիկ համաշխարհային իրադարձություններին, և նման փորձարկումներ անցկացվել են արդեն ավելի քան 300 անգամ։

Սա ՄԲՀ-ի երկրորդ արձակումն է այս շաբաթվա ընթացքում: Առաջինն իրականացվել է հունիսի 4-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում