Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի իշխանությունները որոշում են ընդունել միանալ դատական հայցին, որն Արդարադատության միջազգային դատարանում Հարավաֆրիկյան Հանրապետությունը (ՀԱՀ) հարուցել է Իսրայելի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իսպանական El Salto պարբերականը՝ վկայակոչելով թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսին։

«Իսպանիան պատրաստվում է միանալ Արդարադատության միջազգային դատարանի գործին, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունն սկսել է Գազայում տիրող իրավիճակի պատճառով», - ասել է դիվանագետը մամուլի ասուլիսում։

Պատասխանելով հարցին՝ արդյոք Մադրիդը Գազայում տեղի ունեցողը համարում է ցեղասպանություն, Ալբարեսը նշել է. «Դա դատարանի գործն է, և Իսպանիան կպաշտպանի վճիռը»։

Իսպանիայի և Իսրայելի հարաբերությունները վատթարացել են Պաղեստինը որպես պետություն ճանաչելու՝ Մադրիդի որոշումից հետո: Իսրայելը հետ է կանչել Մադրիդում իր դեսպանին։ Իսկ մայիսի 27-ին Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտնել է, որ երկրի ԱԳՆ-ն կարգադրել է արգելել Երուսաղեմում Իսպանիայի հյուպատոսությանը հյուպատոսական ծառայություններ մատուցել Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցիներին։

ՀԱՀ-ն ​​Իսրայելի դեմ գործ է հարուցել Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։ Հարավաֆրիկյան կողմն իր միջնորդության մեջ դատարանից պահանջում է ճանաչել, որ Գազայի հատվածում Իսրայելի իշխանությունների գործողությունները կարելի է որակել որպես ցեղասպանություն, քանի որ դրանք իրականացվում են «Գազայում պաղեստինցիներին՝ որպես ավելի լայն պաղեստինյան ազգության, ռասայական և էթնիկական խմբի մի մասի ոչնչացման կոնկրետ մտադրությամբ»: Հարավաֆրիկյան Հանրապետությունը նաև դատարանին խնդրել է ձեռնարկել ժամանակավոր միջոցներ՝ պաշտպանելու պաղեստինցի բնակչությանը նրա իրավունքների հետագա լուրջ և անուղղելի խախտումներից։

Ատյանը հունվարի 26-ին որոշում է կայացրել, որ Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Գազայում ցեղասպանությունը կանխելու նպատակով։ Ավելի ուշ դատարանը նաև հայտարարել է, որ հրեական պետությունը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական հարձակումը Ռաֆահում և բաց պահի «Ռաֆահ» հսկիչ անցակետը պաղեստինցիներին անհրաժեշտ ծավալներով մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ