Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան պատրաստ է տարբեր միջոցներով օգնություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն չի պատրաստվում իր զինվորականներին ուղարկել այնտեղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

«Ֆինլանդիան Ուկրաինա զորք տեղաբաշխելու պլաններ չունի», - ասել է Ստուբը Հելսինկիում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ստուբը նշել է, որ Ֆինլանդիայի իշխանությունները բանակցություններ են վարում դաշնակիցների հետ այն բանի շուրջ, թե էլ ինչպես կարելի է օգնել Կիևին, սակայն Ուկրաինայում Ֆինլանդիայի ռազմական ներկայության մասին խոսք չկա։

Նրա խոսքով՝ «երբ մենք դաշինքի մաս ենք կազմում, գործում ենք ոչ թե ինքնուրույն, այլ դաշինքի հետ միասին», իսկ ՆԱՏՕ-ն չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ