Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Ուկրաինա ռազմական հրահանգիչներ ուղարկելու հնարավորության հարցը, հայտարարել է, որ դաշինքն ուկրաինական տարածքում զինվորականներ տեղաբաշխելու պլաններ չունի, սակայն դաշինքի անդամներն իրավունք ունեն Կիևին «բազմակողմ աջակցություն» ցուցաբերել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ստոլտենբերգը հայտարարել է Ֆինլանդիայում այդ երկրի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ուկրաինան, միջազգային իրավունքին համապատասխան, ինքնապաշտպանության իրավունք ունի: Մենք իրավունք ունենք աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Դաշնակիցները տարբեր ձևերով օգնություն են ցուցաբերում Ուկրաինային: ՆԱՏՕ-ն Ուկրաինայում ուժեր տեղաբաշխելու պլաններ չունի», - ասել է նա։

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն աշխատում է Ուկրաինային կայուն, երկարաժամկետ աջակցություն և անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսավորում ապահովելու ուղղությամբ։

Ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի՝ Ուկրաինային տրվող օգնության ընթացքում դադարները չպետք է կրկնվեն, իսկ ռազմական աջակցության առումով Ուկրաինային հարկավոր է «կանխատեսելիություն և հաշվետվողականություն»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում