Միջազգային

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զինված ուժերն անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) հարված են հասցրել Բելգորոդի մարզի նավթաբազային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում։

«Ուկրաինայի զինված ուժերը կամիկաձե անօդաչուի օգնությամբ հարվածել են Ստարի Օսկոլ քաղաքային շրջանի տարածքում գտնվող նավթաբազային։ Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել պահեստարաններից մեկի բռնկում։ Չորս հրշեջ հաշվարկի գործողությունների արդյունքում բռնկման օջախն օպերատիվորեն վերացվել է», - ​գրել է Գլադկովը։

Նահանգապետը նշում է, որ հարվածի հետևանքով տուժածներ չկան։

Իսկ Ռոստովի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանին։ Հարվածից տուժածներ չկան, հրդեհը տեղայնացվել է։

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ՌԴ զինված ուժերը գիշերը հարվածել են Խերսոնին, 3 բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, այրվել են տնտեսական շինություններ, մեքենաներ։ Տուժել է 3 մարդ։

Իսկ Դոնեցկի մարզի Սելիդովո ավանին ՌԴ ուժերի կողմից հասցված հարվածի հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, վիրավորվել է 7 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում