Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի կառավարությունը ևս 50 000-ով կկրճատի պետական ​​հատվածի աշխատողների քանակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Խավիեր Միլեյը Լատինական Ամերիկայի տնտեսական համաժողովում։

«Պետության ամբողջ կառույցը կիսով չափ կրճատվել է: Դա ուներ իր գինը, որովհետև, իհարկե, աշխատանքից ազատել ենք մարդկանց: Ընդհանուր առմամբ, կրճատել ենք 75 հազար մարդու, 25 հազարն արդեն ազատվել է», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Միլեյը խոստովանել է, որ իր բարեփոխումները հարվածել են բնակչության խոցելի խավերին և միջին դասին:

«Մենք գիտեինք, որ մեր ծրագիրը կառաջացնի սոցիալական լարվածություն և կհանգեցնի տնտեսական ակտիվության անկման»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Միլեյը վստահություն է հայտնել, որ ձեռնարկված աջակցության միջոցներն օգնել են զսպել քաղաքացիների դժգոհությունը։

Միլեյը, որը նախագահի պաշտոնն ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերի 10-ին, պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ելույթում երկրի իրավիճակը բնութագրել է որպես ծայրահեղ ծանր և հայտարարել է տնտեսության մեջ շոկային միջոցների անհրաժեշտության մասին։ Ազատական քաղաքական գործիչը հանդես է գալիս տնտեսության մեջ կառավարության նվազագույն միջամտության օգտին և Արգենտինայի տնտեսական խնդիրների լուծումը տեսնում է ծախսերի կրճատման հաշվին բյուջեի դեֆիցիտի վերացման մեջ: Արգենտինայի Կաթոլիկական համալսարանի հետազոտողների տվյալներով՝ աղքատության մակարդակը երկրում տարվա առաջին եռամսյակում աճել է մինչև 55 %՝ Միլեյի կառավարության շոկային միջոցառումների ֆոնին: Դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմում էր 49,5 %:

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ