Միջազգային

Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կեմերովո քաղաքում երկու տրամվայների բախման հետևանքով զոհվել է 1 մարդ, ավելի քան 90 մարդ, այդ թվում՝ 5 երեխա վիրավորվել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահական իշխանություններին։

Վիրավորներից 78-ը տեղափոխվել են հիվանդանոց։

Գործակալությունը նշում է, որ հունիսի 6-ի առավոտյան Կեմերովոյում տրամվայը չի կարողացել արգելակել կտրուկ շրջադարձի ժամանակ, որի պատճառով 2 ուղևոր դուրս է թռել փոխադրամիջոցից։ Այնուհետև տրամվայը բախվել է կանգառում գտնվող մեկ այլ տրամվայի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում