Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի բնակիչները հայտնել են, որ ՄԱԿ-ի դպրոցներից մեկի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Կան նաև վիրավորներ։ Դպրոցում պատսպարված էին հարյուրավոր տեղահանված անձինք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Իսրայելի ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ հարված է հասցրել դպրոցին, որտեղ գտնվում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման օբյեկտներից մեկը։ Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) հայտարարության՝ կործանիչները «ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտին», որը տեղակայված էր Նուսեյրաթի փախստականների ճամբարում գտնվող ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության (ՄԱՕԱԳ - UNRWA) դպրոցներից մեկում։

ԻՊԲ-ն նշում է, որ վերացրել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի զինյալներին, որոնք պատասխանատու են հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժման համար։

Տեղի լրագրողները BBC-ին հայտնել են, որ իսրայելական ռազմական ինքնաթիռը երկու հրթիռ է արձակել դպրոցի վերջին հարկի դասարանների վրա։

ՀԱՄԱՍ-ի լրատվական ծառայությունը հայտնել է 27 զոհի մասին։ Ըստ ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի այն պնդումները, թե դպրոցում էր գտնվում իրենց հրամանատարական կետը, չեն համապատասխանում իրականությանը։

2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ առևանգվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, զոհվել է գրեթե 36 600 մարդ։

Հայերեն English Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող