Միջազգային

Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է

1 րոպեի ընթերցում

Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն գտնում է, որ իր դեմ մահափորձ կատարողը եղել է ոչ թե «միայնակ խելագար», այլ ընդդիմության ակտիվիստ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարել է մահափորձից հետո հղած առաջին տեսաուղերձում:

«Մայիսի 15-ին իմ քաղաքական հայացքների պատճառով սլովակ ընդդիմադիր ակտիվիստը փորձեց սպանել ինձ: Որևէ պատճառ չունեմ հավատալու, որ դա միայնակ խելագարի հարձակում էր»,- նշել է Ֆիցոն՝ հիշեցնելով, որ մահափորձից որոշ ժամանակ առաջ հայտարարել էր Սլովակիայի կառավարությունը ներկայացնող քաղաքական գործիչներից մեկի դեմ մահափորձի կազմակերպման հավանականության մասին:

Նա ընդգծել է, որ իր գլխավորած կառավարության դեմ տրամադրված լրատվամիջոցներն ու ոչ կառավարական կազմակերպությունները փորձելու են նվազեցնել միջադեպի նշանակությունը և հերքել կրակողի ու ընդդիմության միջև եղած կապը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում