Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
![Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/06/1138870.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում դաշինքի հաղթանակի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Բայդենի հայտարարությունը:
«Շնորհավորում ենք վարչապետ Նարենդրա Մոդիին և Ազգային ժողովրդավարական դաշինքին հաղթանակի կապակցությամբ», - ասել Է նա: Շնորհավորանքին միացել է նաև պետդեպարտամենտը՝ նշելով, որ ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել համագործակցությունը Հնդկաստանի հետ: