Միջազգային

Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում

2 րոպեի ընթերցում

Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անցած 12 ամիսների ընթացքում աշխարհում ջերմաստիճանը առավելագույնն է եղել պատմության ողջ ընթացքում, այդ թվում ՝ յուրաքանչյուր ամսվա համար առանձին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունը:

«Արդեն 12 ամիս անընդմեջ պատմության մեջ ամենաշոգն են լինում: Վերջին մեկ տարվա ընթացքում ամսվա յուրաքանչյուր փոփոխություն ուղեկցվել է ջերմաստիճանի բարձրացմամբ», -ասել Է Գուտերեշը՝ հավելելով, որ անցյալ տարի արտանետումների ծավալներն աճել են 1 տոկոսով: Նա նաև կոչ է արել արգելել հանածո վառելիքի գովազդը։

«Շատ կառավարություններ սահմանափակում կամ արգելում են գովազդել այնպիսի ապրանքներ, որոնք վնասում են մարդու առողջությանը, ինչպիսիք են ծխախոտը: Ես կոչ եմ անում բոլոր երկրներին արգելել հանածո վառելիքով աշխատող ընկերությունների գովազդը: Եվ ես կոչ եմ անում լրատվամիջոցներին և տեխնոլոգիական ընկերություններին դադարեցնել հանածո վառելիքի գովազդը», - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թվականը պատմության մեջ երկրորդ ամենաշոգ տարին էր 2016 թվականից հետո: Օդերևութաբաններն ակնկալում են, որ առաջիկա հինգից առնվազն մեկ տարին ռեկորդային շոգ կլինի, ինչպես նաև, որ աշխարհում օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա ըստ ցելսիուսի 1,5 աստիճանով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում