Միջազգային

Ուկրաինացիները Գերմանիայից ստացած զենքով կարող են հարվածել Ռուսաստանի որոշ տարածքների

2 րոպեի ընթերցում

Ուկրաինացիները Գերմանիայից ստացած զենքով կարող են հարվածել Ռուսաստանի որոշ տարածքների

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ ուկրաինական զինուժին կթույլատրվի Բեռլինից ստացած զենքով հարվածել միայն Խարկովի մարզին սահմանակից ռուսական դիրքերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է РИА-Новости-ն:

Հայտարարությունը Պիստորիուսը հնչեցրել է երկրի խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորներից մեկի համապատասխան հարցին: «Օգտագործումն (Բեռլինի մատակարարած զենքի - խմբ.) արտոնելու մասին կանցլերի որոշումը սահմանափակվում է կիրառումը Ուկրաինայի որոշ շրջաններով, ինչը սահմանափակում է նաև հարձակումների նպատակով դրանց օգտագործումը: Այնպես որ, կարծում եմ, ավելացնելու ոչինչ չկա»,- նշել է Պիստորիուսը:

Այդ որոշումը հաստատել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները՝ հավաստիացնելով, որ դրանով Գերմանիան չի դառնա հակամարտության կողմ։

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը РИА Новости-ին հայտնել էր, որ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային արտոնել է ամերիկյան զենքը օգտագործել Ռուսաստանի տարածքում գտնվող հակամարտկոցային այն թիրախների դեմ, որոնք սպառնում են Խարկովի շրջանին, սակայն ուժի մեջ է թողել ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռների և հեռահար կրակի այլ միջոցների օգտագործման արգելքը:

Մինչ այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ դաշինքի որոշ երկրներ, ներառյալ Մեծ Բրիտանիան, ի սկզբանե առանց սահմանափակումների են զինել Կիևին: Հունիսի 2-ին Ֆրանսիան էր թույլատրել Ուկրաինային օգտագործել իր հեռահար Storm Shadows/Scalps հրթիռները՝ ռուսական տարածաշրջաններին հարվածելու համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները պետք է տեղյակ լինեն, թե «ինչի հետ են խաղում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում