Միջազգային

Ղազախստանը մտադիր Է ԱԷԿ-ի կառուցման համար 10-12 մլրդ դոլար ծախսել

1 րոպեի ընթերցում

Ղազախստանը մտադիր Է ԱԷԿ-ի կառուցման համար 10-12 մլրդ դոլար ծախսել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եթե համազգային հանրաքվեում հավանության արժանանա ատոմակայանի կառուցման հարցը, Ղազախստանը ակնկալում է օբյեկտի կառուցման համար ծախսել 10-12 մլրդ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման մասին» օրենքի նախագծի խորհրդատվական փաստաթուղթը:

Փաստաթղթի համաձայն, եթե ԱԷԿ-ի կառուցմանը հավանություն տան ընտրողները, ապա այն պետք է կառուցվի մինչև 2035 թվականը՝ պետական բյուջեի միջոցներով: Փաստաթուղթը հրապարակվել է հունիսի 5-ին և հանրային քննարկումների փուլում կլինի մինչև 2024 թվականի հուլիսի 27-ը:

2023 թվականի սեպտեմբերին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է երկրում ատոմային էլեկտրակայան կառուցելու հարցով համազգային հանրաքվե անցկացնել: Նրա կարծիքով՝ Ղազախստանը, լինելով ուրանի խոշորագույն արտադրողներից մեկն աշխարհում, պետք է ունենա սեփական ատոմային գեներացիան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում