Միջազգային

Տալլինում ավիավառելիքի կոնտեյներ է բռնկվել, որին հաջորդել է պայթյուն

1 րոպեի ընթերցում

Տալլինում ավիավառելիքի կոնտեյներ է բռնկվել, որին հաջորդել է պայթյուն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տալլինում հրդեհ է բռնկվել ավիացիոն վառելիքի կոնտեյներում, որին հաջորդել է ուժգին պայթյուն։ Տուժել է մեկ մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է էստոնական Postimees հրատարակությունը։

Ըստ հրապարակման՝ Նոլվա փողոցում բռնկված հրդեհի մասին հաղորդում է ստացվել տեղական ժամանակով ժամը 12։36-ին։ Աշխատանքներ են տարվել տարածքում էլեկտրական հոսանքն անջատելու ուղղությամբ։

Նոլվա փողոցը փակվել է երթևեկության համար։

Պայթյունի հետևանքով տուժել է նավահանգստի աշխատակիցներից մեկը. նրան հոսպիտալացրել են։

Մոտակա շենքերի բնակիչներին SMS հաղորդագրություն է ուղարկվել․ նրանց խնդրել են փակել պատուհանները և մնալ տանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում