ՄԱԿ-ում հայտարարել են, որ շրջակա միջավայրում մոտ 0,5 միլիարդ տոննա պլաստիկ է կուտակվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ դարի կեսերից ի վեր արտադրված կես միլիարդ տոննա պլաստիկի մեծ մասը կուտակվել է շրջակա միջավայրում, անհրաժեշտ են դրա դեմ պայքարի գործողություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (ՊՄՏՀ) հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Մոշկալոն։

«50-ական թվականների սկզբից աշխարհում արտադրվել է մոտ կես միլիարդ տոննա պլաստիկ: Եվ, ցավոք, այս պահին այդ պլաստիկի 9 0%-ը մնացել է շրջակա միջավայրում: Չնայած այն հանգամանքին, որ որոշ առաջատար երկրներ հայտարարում են, թե պլաստիկի զգալի մասը վերամշակվում է, սակայն աշխարհում վերամշակվում է պլաստիկի 10 %-ից ոչ ավելին», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Մոշկալոյի խոսքով՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հովանու ներքո մասնակից երկրները մշակում են պլաստիկից աղտոտվածության դեմ, այդ թվում՝ Համաշխարհային օվկիանոսի աղտոտվածության դեմ պայքարի կոնվենցիա:

«Կոնվենցիան ուղղված է հիմնականում մեկանգամյա օգտագործման պլաստիկի դեմ պայքարին, որպեսզի մեկընդմիշտ վերականգնվի կարգուկանոնը, որպեսզի չաղտոտվի Համաշխարհային օվկիանոսը, չաղտոտվի մարդու օրգանիզմը, չխոսելով արդեն բնության և կենդանիների մասին, որպեսզի մենք մաքրենք մեր մոլորակը և փորձենք հասնել կայուն զարգացման և բնության ներդաշնակության», - ընդգծել է Վլադիմիր Մոշկալոն։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 5-ից 8-ը։ Այս տարի համաժողովի թեման է. «Բազմաբևեռ աշխարհի հիմքը. աճի նոր կետերի ձևավորումը»։ Նախատեսվում են Փոքր և միջին ձեռնարկատիրությունների, ստեղծարար բիզնեսների հանդիպումներ, ՊՄՏՀ-ի երիտասարդության օրը, ինչպես նաև «Դեղորայքային անվտանգություն», «ՊՄՏՀ-ի ակադեմիա» և «ՊՄՏՀ յունիոր» համաժողովները:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ