Հասարակական

Մինչև ավագանու հաջորդ ընտրությունները Երևանում բոլոր հին վերելակները փոխարինված կլինեն. Ավինյան

1 րոպեի ընթերցում

Մինչև ավագանու հաջորդ ընտրությունները Երևանում բոլոր հին վերելակները փոխարինված կլինեն. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր հին վերելակները Երևանում փոխարինված կլինեն մինչև ավագանու հաջորդ ընտրություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

Քաղաքապետը հիշեցրեց, որ 2023–ին փոխարինել է 510 վերելակ: Այս տեմպը պահպանելով՝ այս տարի քաղաքային բյուջեով նախատեսել են ևս 500 վերելակի փոխարինում:

«Այս տեմպը պահպանելով՝ մինչև Երևան քաղաքի ավագանու հաջորդ ընտրություններ՝ բոլոր հին վերելակները Երևանում փոխարինված կլինեն»,–ասաց Ավինյանը:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում