Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը Արևմուտքին կոչ են արել վերականգնել ԳՀՀԾ-ն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը կոչ են արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել 2015 թվականին կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) վերականգնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

«Մեր երկրները հետևողականորեն վճռական աջակցություն են ցուցաբերել ԳՀՀԾ-ին։ Մենք, մյուս կողմերի հետ միասին, ժամանակ և ջանք ենք ներդրել բանակցություններում, որոնք հանգեցրել են 2015 թվականին ԳՀՀԾ-ի կնքմանը, այնուհետև` դրա իրագործմանը»,- ասվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նիստում երեք երկրների կողմից առաջին անգամ ներկայացված համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարությունը ներկայացվել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի կողմից։

«Մեր աջակցությունը ԳՀՀԾ-ին անփոփոխ է մնացել 2018 թվականից, երբ Ամերիկան ​​անօրինականորեն և միակողմանի կարգով դուրս եկավ այդ համաձայնագրից, իսկ միակողմանի անօրինական պատժամիջոցների կիրառումը և Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականության իրականացումը բեկումնային պահ դարձան այս համաձայնագրի համար», - նշված է հայտարարության մեջ։

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն Իրանի հետ ստորագրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​հնգյակը (ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան) և Գերմանիան 2015 թվականին՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: ԱՄՆ-ն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք՝ 2018 թվականին, միակողմանիորեն դուրս է եկել պայմանագրից։

ԱՄՆ-ի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է Վաշինգտոնը միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ 2021 թվականի ապրիլից միջուկային գործարքի կողմերը Վիեննայում բանակցություններ են վարել Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ, սակայն մի քանի փուլերից հետո՝ 2022 թվականի նոյեմբերին, բանակցությունները փակուղի են մտել։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ