ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որը Վաշինգտոնին հնարավորություն կտա պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ` ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ անցկացվող հետաքննությունների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Axios լրատվական հարթակը հայտնում է, որ փաստաթղթին կողմ է քվեարկել 247 օրենսդիր, 155-ը դեմ է արտահայտվել:

Հանրապետականների նախաձեռնությամբ ներկայացված օրինագծի տեքստում ընդգծվում է, որ Վաշինգտոնի վարչակազմը պետք է պատժամիջոցներ սահմանի ՄՔԴ-ի դեմ, եթե այս մարմինը փորձի հետաքննություն անցկացնել, ձերբակալել, կալանավորել կամ պատասխանատվության ենթարկել որևէ անձի, որը գտնվում է պաշտպանության ներքո: Այս կատեգորիային են պատկանում ամերիկացիները, ներառյալ զինվորականները, բոլորը, ովքեր աշխատում են ԱՄՆ կառավարության համար, Վաշինգտոնի դաշնակից երկրների քաղաքացիները, եթե այդ պետությունները չեն ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը:

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է այցագրերի մերժում, ակտիվների սառեցում ԱՄՆ-ում և ԱՄՆ-ի քաղաքացիների ու ընկերությունների համար արգելք` բիզնես վարելու պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց հետ։

Մայիսին ՄՔԴ դատախազ Քարիմ Խանըդիմել էՆախաքննական պալատին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման երեք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման հրամաններ ստանալու համար՝ նշելով, որ ողջամիտ հիմքեր կան կարծելու, որ նրանք պատասխանատվություն են կրում «պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ