Հարավային Կորեան մտադիր է վերսկսել հրետանային զորավարժությունները ԿԺԴՀ-ի հետ սահմանազատման գծի մերձակայքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան մտադիր է այս ամիս վերսկսել հրետանային զորավարժությունները Հյուսիսային Կորեայի հետ ռազմական սահմանազատման գծի և հյուսիսարևմտյան սահմանային կղզիների մերձակայքում՝ երկու երկրների միջև գործող ռազմական համաձայնագրի գործողությունը կասեցնելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով ռազմական գերատեսչությունում իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ ծովային հետևակի կորպուսի զորքերը, որոնք տեղակայված են հյուսիսարևմտյան սահմանային կղզիներում, պլանավորում են գրեթե վեց տարվա ընթացքում առաջին անգամ անցկացնել ուսումնական գնդակոծություններ՝ օգտագործելով K-9 ինքնագնաց հաուբիցներ։

Ակնկալվում է նաև, որ բանակը կվերսկսի հրետանային վարժանքները երեք հրաձգարաններում, որոնք տեղակայված են ավելի վաղ որպես ցամաքային բուֆերային գոտի նշված շրջաններում:

Ռազմական պաշտոնյայի խոսքով՝ առաջավոր ստորաբաժանումները պատրաստ են հրետանային զորավարժություններ անցկացնել, հենց մշակվեն վարժանքների պլանները:

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հունիսի 4-ին ստորագրել է առաջարկը, որով լիովին կասեցվել է 2018 թվականին երկու Կորեաների միջև կնքված Համապարփակ ռազմական համաձայնագրի գործողությունը՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից 1000-ից ավելի աղբով լի փուչիկների արձակման: Այս քայլը թույլ է տալիս Հարավային Կորեային վերսկսել զորավարժություններն իր առաջնագծի պաշտպանությունն ուժեղացնելու համար:

Միջկորեական համաձայնագրով արգելված էին հրետանային և ռազմածովային զորավարժությունները, ինչպես նաև գնդերի մակարդակով դաշտային վարժանքները՝ այս շրջանում ցամաքային և ծովային բուֆերային գոտիների ստեղծման պատճառով։ Սահմանի մոտ ստեղծվել էին նաև թռիչքների համար արգելված գոտիներ՝ ինքնաթիռների պատահական բախումները կանխելու համար։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ