Միջազգային

ԱՄՆ-ն զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա. Սպիտակ տուն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ զինվորականներ, խորհրդականներ և հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սալիվանը հայտնել է նախագահ Ջո Բայդենին Ֆրանսիա ուղեկցող լրագրողներին:

«Մենք մի քանի անգամ ասել ենք, որ չենք պլանավորում ամերիկացի ռազմական խորհրդականներ, զինվորականներ և հրահանգիչներ ուղարկել Ուկրաինայի տարածքում ուկրաինացիներին վերապատրաստելու համար», - ասել է Սալիվանը:

Նա հիշեցրել է, որ հազարավոր ուկրաինացիներ ուսուցում են անցնում Գերմանիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայում, և Վաշինգտոնը մտադիր է շարունակել դա։

Բայդենը Ֆրանսիա է մեկնում՝ մասնակցելու Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Իսկ հաջորդ շաբաթ Սպիտակ տան ղեկավարը կմեկնի Իտալիա՝ Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում