Միջազգային

Սլովենիայի խորհրդարանը քվեարկել է Պաղեստինը ճանաչելու օգտին

2 րոպեի ընթերցում

Սլովենիայի խորհրդարանը քվեարկել է Պաղեստինը ճանաչելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովենիայի Պետական ​​խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորները քվեարկել են Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պետական ​​խորհրդի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչին։

Քաղաքական գործչի խոսքով՝ Պաղեստինի ճանաչման հարցի քվեարկությանը մասնակցել է 53 մարդ։

«Կողմ է քվեարկել 52 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք…. Սլովենիայի Հանրապետությունը ճանաչեց Պաղեստինը որպես անկախ և ինքնիշխան պետություն», - ասել է Կլակոչար Զուպանչիչը:

Մայիսի 30-ին Սլովենիայի կառավարությունը որոշել էր ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն, և այդ որոշումն ուղարկել է խորհրդարանի ստորին պալատի հաստատմանը, որը հանրապետության ներկայացուցչական և օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինն է։

Մայիսի 22-ին Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշման մասին։ Ի պատասխան՝ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է Դուբլինից, Մադրիդից և Օսլոյից դեսպաններին խորհրդակցությունների համար հետ կանչելու մասին։ Միաժամանակ Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարները կանչվել են հրեական պետության արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրանց դեմարշ են հայտարարել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում