Միջազգային

Բայդենն արգելել է ԱՄՆ-ում ապաստան տրամադրել Մեքսիկայից անօրինական միգրանտներին

1 րոպեի ընթերցում

Բայդենն արգելել է ԱՄՆ-ում ապաստան տրամադրել Մեքսիկայից անօրինական միգրանտներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրում քաղաքական ապաստան ստանալու արգելք է սահմանել այն միգրանտների համար, որոնք անօրինական կերպով հատում են Մեքսիկայի հետ սահմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Սպիտակ տակ հաղորդագրության մեջ։

«Նախագահ Բայդենը կարծում է, որ մենք պետք է ապահովենք մեր սահմանը։ Այդ իսկ պատճառով այսօր նա հայտարարել է մեր հարավային սահմանն ապօրինի հատող միգրանտներին ապաստան ստանալու արգելքի գործադիր միջոցների մասին», - նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Սպիտակ տան աշխատակազմում ընդգծել են, որ այդ արգելքը ժամանակավոր բնույթ է կրում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում