Միջազգային

Եվրոպայի տարբեր երկրներից ֆերմերները Բրյուսելում նոր բողոքի ցույց են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի տարբեր երկրներից ֆերմերները Բրյուսելում նոր բողոքի ցույց են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության տարբեր երկրներից հարյուրավոր տրակտորներ հունիսի 4-ին կրկին հայտնվել են Բրյուսելի փողոցներում՝ Եվրախորհրդարանի ընտրություններից երկու օր առաջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ըստ աղբյուրի ՝այս անգամ ակցիան կազմակերպել են Նիդեռլանդների, Բելգիայի, Ֆրանսիայի և ԵՄ այլ երկրների ֆերմերները։ Առավոտյան նրանք ժամանել են Լաքենի բրյուսելյան թաղամասում և միացել հիմնական ակցիայի մասնակիցներին։

Տրակտորավարներից ոմանք ավելի ուշ շարժվել են դեպի Բրյուսելի եվրոպական թաղամաս, որտեղ գտնվում են Եվրախորհրդարանը, Եվրահանձնաժողովը և ԵՄ խորհուրդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում