Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն կներկայացվի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենա «Մոսկվա-Երևան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ Երևանում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Այն նվիրված է Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 և թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ցուցահանդեսը, որում ներկայացված է Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի յուրահատուկ ընտրանին, նպատակ ունի մոսկովյան արվեստասեր հանրությանը ներկայացնելու թանգարանը, բացահայտելու բժիշկ-կոլեկցիոների հավաքածուում առկա հայտնի նկարիչների՝ դեռևս չցուցադրված աշխատանքները: Ցուցադրության 2 սրահները ներառում են բազմաթիվ հայտնի նկարիչների գրաֆիկական և գեղարվեստական աշխատանքներ: Մոսկովյան հանրությանը Երևանի Ռուսական արվեստի թանգարանը ներկայանում է այնպիսի հայտնի անուններով, ինչպիսիք են Կ. Կորովինը, Բ. Գրիգորիևը, Վ. Սերովը, Ն. Ռերիխը:

Ցուցահանդեսի շրջանակում երկու թանգարանների աշխատանքային համագործակցությամբ հրատարակվել է նաև պատկերագիրք, որը գիտահետազոտական աշխատանքի կարևոր արդյունք է:

Պրոֆեսոր Աբրահամյանը հավաքել է «Արծաթե դարաշրջանի»՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կերպարվեստի ստեղծագործություններ։ Մեծանուն բժիշկը որոշում է իր հավաքածուն նվիրել Հայաստանին: Արդյունքում՝ 1984 թ․ Երևանում պաշտոնապես այցելուների առջև իր դռներն է բացում «Պրոֆ․ Ա․ Հ․ Աբրահամյանի հավաքածու» թանգարանը։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին