ԱՄՆ-ն անցկացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն անցկացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կալիֆորնիայի Վանդենբերգ տիեզերական ուժերի ռազմակայանի հրամանատարությունը:

Արձակումն իրականացվել է ռազմակայանից, հունիսի 4-ին, ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան ափի ժամանակով ժամը 00:56-ին:

Ըստ հաղորդագրության՝ այս փորձնական արձակումն առօրյա և պարբերական միջոցառումների մի մասն է, որը կոչված է ցույց տալու, որ ԱՄՆ-ի միջուկային ուժերը հուսալի և արդյունավետ են 21-րդ դարի սպառնալիքները զսպելու համար: Դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ փորձարկումն արձագանք չէ ընթացիկ համաշխարհային իրադարձություններին, և նման փորձարկումներ անցկացվել են արդեն ավելի քան 300 անգամ։

Տիեզերական ուժերի հրամանատարության տվյալներով՝ ԱՄՆ-ն հունիսի 6-ին կանցկացնի Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ևս մեկ փորձնական արձակում:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ