Միջազգային

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընթացակարգերի հանձնաժողովը հունիսի 3-ին հավանություն է տվել այն օրինագծին, որը Վաշինգտոնին հնարավորություն կտա պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ՝ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների նկատմամբ նրա կողմից անցկացված հետաքննությունների համար: Նիստը հեռարձակվել է կոմիտեի կայքում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է The Hill հրատարակությունից:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 9 օրենսդիր, 3-ը դեմ են արտահայտվել։ Հանրապետականների նախաձեռնությամբ ներկայացված օրինագծի տեքստում ընդգծվում է, որ Վաշինգտոնի վարչակազմը պետք է պատժամիջոցներ սահմանի ՄՔԴ-ի դեմ, եթե այդ մարմինը «փորձի հետաքննություն անցկացնել, ձերբակալել, կալանավորել կամ պատասխանատվության ենթարկել որևէ անձի, որը գտնվում է պաշտպանության ներքո: Այս կատեգորիային են պատկանում ամերիկացիները, ներառյալ՝ զինվորականները, բոլորը, ովքեր աշխատում են ԱՄՆ-ի կառավարության համար, Վաշինգտոնի դաշնակից երկրների քաղաքացիները, եթե այդ պետությունները չեն ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը:

Նշված դեպքերում ամերիկյան սահմանափակումները կարող են տարածվել նաև այն անձանց վրա, որոնք աջակցում են ՄՔԴ-ի աշխատանքին: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է այցագրերի մերժում, ակտիվների սառեցում ԱՄՆ-ում և ԱՄՆ-ի քաղաքացիների ու ընկերությունների համար արգելք` բիզնես վարելու պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց հետ։

Պլանավորվում է, որ օրինագիծը հունիսի 4-ին կքննարկի ԱՄՆ- Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը:

Մայիսին ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը դիմել է Նախաքննական պալատին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման երեք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման հրամաններ ստանալու համար՝ նշելով, որ ողջամիտ հիմքեր կան կարծելու, որ նրանք պատասխանատվություն են կրում «պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում