Մեկ օր հրաշքների աշխարհում. ՀՀ վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի նվերը երեխաներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին ԱննաՀակոբյանը հունիսմեկյան նվեր են մատուցել Լոռու մարզի և Երևանի տասնյակ դպրոցների շուրջ 800 երեխաների: Դպրոցականները «Երևան պարկ»-ում մեկ անմոռանալի օր անցկացնելու հրավեր են ստացել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, այգու տարածքում տոնական տրամադրություն էր. երեխաներին ներսում սպասում էին սիրելի մուլտհերոսները: Փոքրիկ հյուրերը հնարավորություն ունեին օգտվել «Երևան պարկ»-ի բոլոր ատրակցիոններից: Նրանց համար նախատեսված էր նաև հյուրասիրություն:

Հրավիրյալ երեխաներց 300-ը Երևանի տաբեր վարչական շրջանների դպրոցներից են, 500-ը` Լոռու մարզի տարբեր բնակավայրերից: Բոլորը 6-րդ դասարանի աշակերտներ էին:

Միջոցառմանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դուստրը՝ Արփին: Նա շփվել է Լոռիի ու Երևանի դպրոցներից հյուր եկած երեխաների հետ և վայելել օրը հեքիաթային միջավայրում:

Նման միջոցառումներն արդեն ավանդույթ են դարձել: Առաջին անգամ նման միջոցառում կազմակերպվել է 2019-ը թվականին։ Այդ տարի երեխաները երկու օր շարունակ հյուրընկալվել են մայրաքաղաքի մի շարք ժամանցի վայրերում։ Նախորդ տարի, կրկին հունիսի 1-ի առիթով, «Երևան պարկ» էին հրավիրվել դպրոցականներ, իսկ Ամանորին ընդառաջ նույն այգին էին այցելել երեխաներ սահմանամերձ բնակավայրերից: Այս տարիների ընթացքում ավելի քան 2500 երեխա մասնակցել է տոնական այսպիսի միջոցառումների:

Այս անգամ մարզերից ընտրվել է Լոռին, քանի որ այս մարզից դեռ ոչ մի դպրոցական չէր մասնակցել տոնական նմանօրինակ միջոցառման: Երևանի պարագայում ընտրվել են այն դպրոցների երեխաները, որոնք նախորդ տարի չէին ներառվել ցուցակներում:

Անմոռանալի օրը երեխաների համար կազմակերպվել է Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և վարչապետի ֆոնդի միջոցներով։

Հայերեն Русский

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան