ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսլամաբադի Գերագույն դատարանն արդարացրել է Պակիստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Արդարության շարժում» կուսակցության առաջնորդ Իմրան Խանին, ինչպես նաև նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշիին՝ պետական գաղտնիքները հրապարակելու մեղադրական գործով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Dawn թերթը։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ դատարանի վճռով Խանը և Քուրեշին պետք է անհապաղ ազատ արձակվեն, եթե նրանք կալանքի տակ չեն գտնվում այլ մեղադրանքներով։
Պակիստանի մայրաքաղաքի շրջանային դատարանը հունիսի 3-ին հանեց մեղադրանքները երկու քաղաքական գործիչների դեմ՝ 2022 թվականի աշնանը տեղի ունեցած DZS-ի ակտիվիստների հակակառավարական երթի ժամանակ վանդալիզմի գործողություններ կազմակերպելու գործով:
Իմրան Խանը և Շահ Մեհմուդ Քուրեշին 2024 թվականի հունվարին դատապարտվել էին 10 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու մեղադրանքով։
Փետրվարի սկզբին դատարանը նախկին վարչապետին և նրա կնոջը մեղավոր է ճանաչել անօրինական ամուսնության մեջ և դատապարտել է յոթ տարվա ազատազրկման։