Գրոսին հայտնել է, որ Իրանն ավելացնում է մինչև 60 % հարստացված ուրանի պաշարները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանը շարունակում է ավելացնել մինչև 60 % հարստացված ուրանի պաշարները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության ղեկավարը հայտնել է, որ կազմակերպության անդամներին է ներկայացրել Իրանում ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների պահպանման ստուգման հերթական զեկույցը։

«Դուք կնկատեք, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները շարունակում են աճել, այդ թվում՝ մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները», - ասել է նա ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նստաշրջանի բացմանը նվիրված մամուլի ասուլիսում։

Գրոսին նշել է, որ անհանգստացած է «Իրանում միջուկային զենքի արտադրության տեխնիկական հնարավորությունների և Իրանի միջուկային դոկտրինում հնարավոր փոփոխությունների մասին հրապարակային հայտարարությունների առնչությամբ»։ Գրոսին հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կարողանա միանշանակ հաստատել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, եթե Թեհրանը չկատարի երաշխիքների շուրջ համաձայնագրի իր մասը։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն չունի, որը կհաստատեր Իրանում միջուկային զենքի ստեղծման ծրագրի առկայությունը։

«Մենք չունենք ստուգման ենթակա տեղեկատվություն այն մասին, որ Իրանը միջուկային զենքի ստեղծման ծրագիր ունի», - ասել է նա մամուլի ասուլիսում:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին