Միջազգային

Հնդկաստանում ընտրություններին մասնակցել է ռեկորդային թվով՝ 642 միլիոն ընտրող

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ընտրություններին մասնակցել է ռեկորդային թվով՝ 642 միլիոն ընտրող

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ համընդհանուր ընտրություններում, որոնք ավարտվել են հունիսի 1-ին, իրենց ձայնն են տվել ռեկորդային թվով ընտրողներ՝ 642 միլիոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Յոթ փուլից բաղկացած ընտրությունները, որոնք աշխարհում ամենախոշորն էին, սկսվել էին ապրիլի 19-ին, անցկացվել սաստիկ տապի պայմաներում, երբ ջերմաստիճանը որոշ շրջաններում հասել է մինչև իսկ ըստ Ցելսիուսի 50 աստիճանի։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցանկանում է իր պաշտոնում վերընտրվել երրորդ անգամ։ Նրա «Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը» (BJP – Bharatiya Janata Party), ըստ էքզիթ-փոլի տվյալների՝ կստանա խորհրդարանում մեծամասնություն։

Հնդկաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 968 միլիոն էր։ Այսպիսով, ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,3 %:

543 անդամից բաղկացած Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի ընտրությունների արդյունքները կհրապարակվեն հունիսի 4-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում