Բողոքող ֆերմերներն արգելափակել են երթևեկությունը Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանի մոտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի և ֆրանսիացի ֆերմերները բողոքի ցույցեր են կազմակերպել, որոնք երկու երկրների սահմանի մոտ գտնվող որոշ հատվածներում հանգեցրել են երթևեկության փակման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կատալոնիայի ճանապարհային երթևեկության վարչությունը:

Ցույցերը կազմակերպել են Կատալոնիայի և Ֆրանսիայի մի քանի ասոցիացիաներ։ Նրանք պահանջում են ավելի լավ վերաբերմունք եվրոպական գյուղատնտեսության հատվածի նկատմամբ երրորդ երկրների կողմից մրցակցության ֆոնին, ինչպես նաև խնդրում են աշխատանքի համար վառելիքի հարկերի իջեցում:

Ակցիաներն սկսվել են տեղական ժամանակով ժամը 10:00-ին և պետք է տևեն 24 ժամ:

Ավելի վաղ Եվրամիության տարբեր երկրներում տեղի են ունեցել ֆերմերների խոշոր ցույցեր։ Մասնավորապես, դրանք կազմակերպվել են Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում և ԵՄ այլ պետություններում։

Ֆերմերները ցանկանում էին ուշադրություն հրավիրել դժվարին իրավիճակի վրա, որի մեջ հայտնվել է տվյալ ոլորտը, ինչպես նաև դեմ են արտահայտվել եվրոպական գյուղատնտեսական «կանաչ» քաղաքականությանը։ Հանրահավաքների ժամանակ ֆերմերները տրակտորներով փակել են խոշոր մայրուղիները և արգելափակել մուտքը դեպի որոշ նավահանգիստներ: Որոշ դեպքերում բողոքի ակցիաների մասնակիցները բախումներ են ունեցել ոստիկանների հետ:

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ