Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է Ճապոնական ծովում նավթի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական ծովում՝ Կորեայի Հանրապետության տարածքից դեպի արևելք, նավթի և գազի հնարավոր խոշոր հանքավայր է հայտնաբերվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը։

Յոնիլի ծովածոցում՝ Փhոհան քաղաքի մերձակայքում հայտնաբերված հանքավայրը կարող է ունենալ մոտ 14 միլիարդ բարել նավթ և գազ: Այդ ծավալի նավթը Կորեայի Հանրապետությանը կբավականացնի 4 տարի, իսկ գազը՝ 29 տարի։

«Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս մեծ հավանականություն, որ հանքավայրի պաշարները կազմում են 14 միլիարդ բարել նավթ և գազ․ այդ եզրակացությունները կատարվել են առաջատար հետազոտական ​​ինստիտուտների և փորձագետների կողմից», - Յուն Սոկ Յոլի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Կորեայի Հանրապետության առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարությունը հաստատել է հետախուզական հորատման պլանը։ Դրա նախնական արդյունքները սպասվում են 2025 թվականի առաջին կեսին։

Հարավային Կորեայի իշխանությունները Ճապոնական ծովում նավթի և գազի հանքավայրի մեծ հավանականության նշաններ էին հայտնաբերել 2023 թվականի փետրվարին։ Դրանից հետո պրոֆիլային ընկերությանը հանձնարարվել է հետազոտություն կատարել։

Առևտրի նախարար Ան Դոկ Կինն ասել է, որ 14 միլիարդ բարելի հանքավայրը հինգ անգամ ավելի արժե, քան երկրի խոշորագույն՝ Samsung Electronics ընկերությունն ըստ կապիտալացման, որը գնահատվում է 328 միլիարդ դոլար: Նա պարզաբանել է, որ հանքավայրի պաշարների երեք քառորդը գազ է։

Կորեայի Հանրապետության Նավթի ազգային կորպորացիայի տվյալներով՝ երկիրն աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը նավթ ներմուծողների շարքում:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ