Միջազգային

Նիդեռլանդներն Ուկրաինային թույլ կտա F-16-երն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար

2 րոպեի ընթերցում

Նիդեռլանդներն Ուկրաինային թույլ կտա F-16-երն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդները թույլ է տալիս Կիևին իր կողմից տրամադրվելիք F-16-երն օգտագործել Ռուսաստանի տարածքի ռազմական թիրախներին հարվածներ հասցնելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը Սինգապուրում «Շանգրի Լա երկխոսություն» անվտանգությանը նվիրված համաժողովի ժամանակ POLITICO-ի տված հարցազրույցում։

Օլոնգրենը նշել է, որ Նիդեռլանդներն, ի տարբերություն Բելգիայի, սահմանափակումներ չի մտցնի իր F-16-երի օգտագործման վրա։

«Մենք կիրառում ենք նույն սկզբունքը, որը կիրառել ենք ցանկացած այլ մատակարարման դեպքում. հենց մենք ինչ-որ բան ենք տալիս Ուկրաինային, դա արդեն նրանցն է օգտագործման համար... Մենք միայն խնդրում ենք նրանց պահպանել միջազգային իրավունքը և ինքնապաշտպանության իրավունքը, ինչպես նշված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ինչը նշանակում է, որ նրանք կօգտագործեն այն ռազմական թիրախներն ընտրելու համար», - հայտարարել է Օլոնգրենը։

Նիդեռլանդներն ու Դանիան առաջին են, որ համաձայնեցին Ուկրաինային F-16 կործանիչներ տրամադրել։ Սպիտակ տունը հաստատել է, որ Ուկրաինան մարտական ​​ինքնաթիռներ կստանա երրորդ երկրներից իր օդաչուների վերապատրաստումն ավարտելուց հետո։ Նիդեռլանդների պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկիրն ակնկալում է առաջին F-16 կործանիչները Կիև ուղարկել 2024 թվականին։

Բելգիայի արտգործնախարար Աջա Լյաբիբն իր հերթին հայտարարել է, որ Բրյուսելը Կիևին երեսուն F-16 կործանիչ կհանձնի մինչև 2028 թվականը, առաջին ինքնաթիռները պետք է ստացվեն ընթացիկ տարում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում