Միջազգային

ԵՄ-ն մտադիր է 10 միլիարդ եվրո ներդնել Կենտրոնական Ասիայում տրանսպորտային հաղորդակցության զարգացման գործում

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն մտադիր է 10 միլիարդ եվրո ներդնել Կենտրոնական Ասիայում տրանսպորտային հաղորդակցության զարգացման գործում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հայտարարել է, որ պատրաստ է 10 միլիարդ եվրո ներդնել Կենտրոնական Ասիայում կայուն տրանսպորտային հաղորդակցության ոլորտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Տաջիկստանում ԵՄ ներկայացուցչությունը:

«Եվրամիությունը հայտարարել է Կենտրոնական Ասիայում կայուն տրանսպորտային հաղորդակցության ոլորտում 10 միլիարդ եվրոյի ներդրման ընդհանուր պարտավորության մասին՝ որպես միջազգային գործընկերների միասնական ներդրում: Եվրոպական հանձնաժողովը ԵՄ-ի Global Gateway ռազմավարության շրջանակներում պատրաստում է տարածաշրջանային տրանսպորտային ծրագիր՝ ի աջակցություն Անդրկասպյան փոխադրամիջանցքի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ներկայացուցչությունը հայտնում է նաև, որ Եվրոպական հանձնաժողովի խորհրդական Հենրիկ Հոլոլեյը մայիսի 30-31-ին Տաջիկստան է այցելել «Անդրկասպյան փոխադրամիջանցք՝ Մետաքսի ճանապարհի վերածնունդ» բարձր մակարդակի առաքելությամբ։

2024 թ. հունվարին Բրյուսելում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կայուն տրանսպորտային հաղորդակցության ոլորտում ներդրողների համաժողովի ժամանակ կենտրոնասիական տարածաշրջանի հինգ երկրներ հայտարարել են իրենց քաղաքական հանձնառությունը փոխադրամիջանցքներն ամրապնդելուն և, այդպիսով, տարածաշրջանային կապերն ընդլայնելուն և ամրապնդելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում