Իսրայելը ՀԱՄԱՍ-ին այլընտրանք է պատրաստում՝ Գազայի հատվածում կառավարելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի կառավարությունը փորձում է Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման փոխարեն այլընտրանքային կառավարող ուժ գտնել անկլավը կառավարելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

i24 պարբերականը հայտնում է, որ հունիսի 2-ին Հարավային հրամանատարություն այցի ժամանակ Գալանտը նշել է, որ Իսրայելը կհեռացնի ՀԱՄԱՍ-ի անդամներին և այլ ուժեր կբերի անկլավ՝ նոր կառավարություն ձևավորելու համար:

«Պատերազմն ավարտելու որևէ գործընթացում մենք չենք ընդունի ՀԱՄԱՍ-ի կառավարումը (խմբ․՝ Գազայի հատվածում)», - ասել է Գալանտը։

Գալանտը շեշտել է, որ ռազմական գործողությունները երկու նպատակ ունեն՝ տապալել ՀԱՄԱՍ-ի կառավարումը և ռազմական ուժը և վերադարձնել գերիներին։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը չի ​​համաձայնի Գազայի հատվածում անժամկետ հրադադարի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը պահպանում է իր ռազմական և վարչական ներուժը։

Մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի իշխանություններին և ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ընդունել զինադադարի նոր առաջարկը։ Բայդենը պարզաբանել է, որ առաջարկը փոխանցվել է ՀԱՄԱՍ-ին Կատարի միջնորդությամբ։

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 36 400 պաղեստինցի է զոհվել։ Իսրայելը հարձակում է սկսել 2023 թ․հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում շուրջ 1200 մարդ էր զոհվել, ավելի քան 250 մարդ՝ գերեվարվել։

Հայերեն Русский

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը