Միջազգային

Ուկրաինայի և Ֆիլիպինների նախագահներն առաջին հանդիպումն են անցկացրել երկկողմ հարաբերությունների պատմության մեջ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի և Ֆիլիպինների նախագահներն առաջին հանդիպումն են անցկացրել երկկողմ հարաբերությունների պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է իր ֆիլիպինցի պաշտոնակից Ֆերդինանդ Մարկոս ​Կրտսերի հետ, ինչը դարձել է այս պետությունների ղեկավարների առաջին հանդիպումը երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Մանիլայում հունիսի 2-ին։

«Մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ հանդիպեցի նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​Կրտսերի հետ», - գրել է Ուկրաինայի նախագահն իր Telegram ալիքում։

Նա նաև հայտարարել է, որ Կիևը նախատեսում է այս տարի դեսպանություն բացել Մանիլայում՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը և Շվեյցարիայում կայանալիք Խաղաղության համաշխարհային գագաթնաժողովը։ Զելենսկին հայտարարել է, որ Ֆիլիպինները կմասնակցի խորհրդաժողովին, որը կանցկացվի հունիսի 15-16-ը Բյուրգենշտոկ քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում