Մեքսիկան ընտրել է իր առաջին կին նախագահին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեքսիկայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել Կլաուդիա Շեյնբաումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ազգային ընտրական ինստիտուտի հրապարակած նախնական տվյալները։

Շեյնբաումը դարձել է առաջին կինը, որը կգլխավորի Մեքսիկայի կառավարությունը։ Նա ներկայացնում էր երկրում իշխող «Մորենա» ձախ կուսակցությունը։

Նրա դեմ պայքարում էր մեկ այլ կին թեկնածու՝ Սոչիտլ Գալվեսը՝ ընդդիմադիր կուսակցությունների դաշինքից։

CNN-ը հաղորդում է, որ այս ընտրությունները դարձել են Մեքսիկայի պատմության մեջ ամենախոշորը։ Համընդհանուր ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր ավելի քան 98 միլիոն ընտրող։ Մեքսիկացիները, բացի նախագահից, ընտրում էին նաև 20 000 պաշտոնյայի։

Այս ընտրություններն առանձնացել են բռնությունների մեծ մակարդակով։ Քրեական կազմակերպությունների կողմից սպանվել են տասնյակ քաղաքական թեկնածուներ և դիմորդներ։

Հայերեն English فارسی Français Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող