Միջազգային

Հարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունը միջոցներ կձեռնարկի ի պատասխան Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության շարունակական սադրիչ գործողությունների, որոնց թվում են աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS ազդանշանների խափանումը։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Yonhap-ը, այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Չանգ Հո-Չժինը՝ հավելելով, որ կսկսեն այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց դիմանալը Հյուսիսային Կորեայի համար դժվար կլինի:

Ազգային անվտանգության խորհրդի նիստին հաջորդած ճեպազրույցում նա անմիտ ու իռացիոնալ գործողություններ է որակել Հյուսիսային Կորեայի կողմից աղբի փուչիկներ ուղարկելը և GPS ազդանշանների խափանումները՝ համոզմունք հայտնելով, որ այդպիսի բանը ոչ մի պետության մտքով չէր անցնի:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կորեայի Հանրապետության կառավարությունից չեն բացառել նաև բարձրախոսներով հեռարձակումների վերսկսումը, որոնք երկրի զինվորականները նախկինում, որպես հոգեբանական ազդեցության միջոց, կիրառում էին Հյուսիսային Կորեայի սահմանամերձ բնակավայրերի բնակչության ու զինուժի դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում