Միջազգային

Նեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում մշտական ​​հրադադար չի կարող լինել, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Նշվում է, որ այս հայտարարությամբ Նեթանյահուն կասկածի է տակ է դնում հրադադարի առաջարկի առանցքային մասը, որն ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Իսրայելն է արել:

Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելն առաջարկել է գործարք կնքել, որը ներառում է նախնական վեցշաբաթյա զինադադար՝ իսրայելական ուժերի մասնակի դուրսբերմամբ և որոշ պատանդների ազատմամբ:

Այնուամենայնիվ, հունիսի 1–ին Նեթանյահուն հայտարարել է, որ ցանկացած գաղափար, թե Իսրայելը կհամաձայնի մշտական ​​հրադադարի ՝ նախքան ՀԱՄԱՍ–ի ռազմական և կառավարման կարողությունների ոչնչացումը, հաջողելու շանս չունի:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում