Միջազգային

«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով տուժող է ճանաչվել ավելի քան 1700 մարդ

1 րոպեի ընթերցում

«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով տուժող է ճանաչվել ավելի քան 1700 մարդ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ»-ումիրականացված ահաբեկչության վերաբերյալ քրեական գործով տուժող է ճանաչվել ավելի քան 1700 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով չորս մեղադրյալների վերաբերյալ դատարանի հրապարակած տեքստին:

«Տուժող է ճանաչվել և հարցաքննվել ավելի քան 1700 մարդ, ավելի քան 800 մարդ հարցաքննվել է որպես վկա: Կատարվել է ավելի քան 20 խուզարկություն, հանցագործության վայրի ավելի քան 65 զննություն, նշանակվել են ավելի քան 650 տարբեր դատաբժշկական փորձաքննություններ»,–ասված է հարապարակված որոշման մեջ:

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում