Միջազգային

ԵՄ և Գերմանիայի ղեկավարները հայտարարել են Գազայում հակամարտության կարգավորման նոր ծրագրին աջակցելու մասին

3 րոպեի ընթերցում

ԵՄ և Գերմանիայի ղեկավարները հայտարարել են Գազայում հակամարտության կարգավորման նոր ծրագրին աջակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն իրենց աջակցությունն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող ռազմական հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ Իսրայելի ծրագրին, որի մասին մայիսի 31-ին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նրանք տեղեկացրել են սոցիալական ցանցերում համապատասխան գրառումներով:

«Ողջունում եմ Գազայում ժամանակավոր հրադադարի, պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության վերաբերյալ ԱՄՆ նախագահի հնչեցրած նոր առաջարկը: Հույժ կարևոր է, որպեսզի այն երկարաժամկետ լուծման շուրջ բանակցությունների համար տարածք բացի, մասնավորապես՝ ռազմական գործողությունների մշտական ​​դադարեցման և իսրայելական զորքերի դուրսբերման, ինչպես նաև Գազայի հատվածի վերականգնման համար»,- նշել է Միշելը:

Ֆոն դեր Լյայենը գտնում է, որ վերջին առաջարկը կարևոր հնարավորություն է Գազայում պատերազմը և քաղաքացիական բնակչության տառապանքները դադարեցնելու ուղղությամբ շարժվելու համար: Նրա կարծիքով՝ այս եռափուլ մոտեցումը հավասարակշռված և իրատեսական է, ունի բոլոր կողմերի աջակցության կարիքը:

Բերբոքն էլ ընդգծել է, որ Իսրայելի առաջարկը հույսի շող և ռազմական փակուղուց հնարավոր ելքի ուղի է: Նա նշել է, որ այժմ ՀԱՄԱՍ-ը պետք է ապացուցի հակամարտությունը դադարեցնելու իր հանձնառությունը:

Իսկ ՀԱՄԱՍ-ը, ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, լիովին բավարարված չէ նոր առաջարկի դրույթներից, քանի որ, ըստ շարժման ներկայացուցիչների, Բայդենի առաջարկը չի պարունակում պատերազմի վերջնական ավարտի և Գազայի հատվածից Իսրայելի հեռանալու հստակ երաշխիքներ:

Ուրբաթ օրը Բայդենը Իսրայելի իշխանություններին և ՀԱՄԱՍ-Ին կոչ էր արել ընդունել զինադադարի նոր առաջարկը։ Այն բաղկացած է երեք փուլից: Առաջինը նախատեսվում է իրականացնել վեց շաբաթում: Այդ ընթացքում Գազայի հատվածում պետք է հաստատվի զինադադար, այնտեղ պահվող պատանդների մի մասը փոխանակվեն պաղեստինցի բանտարկյալների հետ, ավելացվեն մարդասիրական օգնության մատակարարումները։ Բացի այդ, իսրայելցի զինվորականները պետք է լքեն Գազայի հատվածի բնակավայրերը։ Նաև կողմերը պետք է բանակցություններ սկսեն ռազմական գործողությունների անժամկետ դադարեցման շուրջ։

Երկրորդ փուլում Իսրայելը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր բոլոր ուժերը Գազայից, պաղեստինյան խմբավորումները պետք է ազատեն մնացած պատանդներին, իսկ հրադադարը դառնա անժամկետ՝ պայմանով, որ ՀԱՄԱՍ-ը հավատարիմ մնա ստանձնած բոլոր պարտավորություններին:

Երրորդ փուլը ենթադրում է միջազգային հանրության աջակցությամբ Գազայի հատվածի վերականգնման ծրագրի իրագործման սկիզբը։

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում