Միջազգային

Հութիները ԱՄՆ-ին և Բրիտանիային սպառնացել են «անհապաղ և ուղղակի» պատասխան տալ 16 զոհի պատճառ դարձած գնդակոծումներին

1 րոպեի ընթերցում

Հութիները ԱՄՆ-ին և Բրիտանիային սպառնացել են «անհապաղ և ուղղակի» պատասխան տալ 16 զոհի պատճառ դարձած գնդակոծումներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շիա շարժումը սպառնացել է Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կողմից Եմենի գնդակոծումներին «անհապաղ և ուղղակի պատասխանով»` հարվածելով Կարմիր և Արաբական ծովերում գտնվող այդ երկրների բոլոր «թիրախներին»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով հութիների զինվորական ներկայացուցիչ Յահյա Սարիայի հայտարարությունը Telegram-ում։

«Եմենի զինված ուժերն ուղղակիորեն և անհապաղ կպատասխանեն Եմենի դեմ ցանկացած նոր ագրեսիայի՝ թիրախավորելով սպառնալիքի բոլոր աղբյուրները և ողջ ամերիկա-բրիտանական թշնամական թիրախները Կարմիր և Արաբական ծովերում», - գրել է նա։

Լույս մայիսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը 13 ավիահարված են հասցրել Եմենի երեք նահանգներում գտնվող օբյեկտներին։ Հարվածի տակ է հայտնվել նաև Հոդեյդա քաղաքի ռադիոկայանի շենքը և նավահանգստում առափնյա պահպանության շենքը, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 16 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում