Միջազգային

Ուկրաինան Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ ստորագրել է անվտանգության շուրջ երկկողմ համաձայնագրեր

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ ստորագրել է անվտանգության շուրջ երկկողմ համաձայնագրեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստոկհոլմում տեղի է ունեցել Ուկրաինայի և Հյուսիսային Եվրոպայի երկրների գագաթնաժողովը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ գագաթնաժողովին մասնակցել են Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի և Ֆինլանդիայի ղեկավարները։ Երկրները համատեղ հայտարարություն են տարածել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համատեղ հայտարարությունը հրապարակված է Շվեդիայի կառավարության կայքում։

Գագաթնաժողովի ընթացքում Զելենսկին անվտանգության շուրջ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Շվեդիայի, Նորվեգիայի և Իսլանդիայի հետ։ Այսպիսով, Ուկրաինան արդեն նման համաձայնագրեր ունի Հյուսիսային Եվրոպայի բոլոր երկրների հետ։

Ըստ հայտարարության տեքստի՝ Հյուսիսային Եվրոպայի երկրները մինչ օրս Ուկրաինային տրամադրել են ավելի քան 17 միլիարդ եվրոյի ռազմական, ֆինանսական և հումանիտար աջակցություն։ Նրանք խոստացել են շարունակել երկարաժամկետ աջակցությունն Ուկրաինային, ինչը կարևոր է «եվրոպական, եվրաատլանտյան և համաշխարհային անվտանգության համար»։

«Մենք առանձին և համատեղ կշարունակենք ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը, ծովային և ցամաքային պատերազմի կարողությունները։ Մենք կշարունակենք նպաստել ուսուցմանը, սարքավորումներ տրամադրել, աջակցել համատեղ գնումներին և ֆինանսական ներդրումներ կատարել՝ մեղմելու Ուկրաինայի սուր կարիքները և նպաստելու Ուկրաինայի ապագա պաշտպանական ուժերի կառուցմանը», - նշված է հայտարարության մեջ:

Մեծ յոթնյակի երկրները 2023 թվականի ամռանը Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել էին Կիևի հետ անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնագրեր կնքելու մտադրության մասին։ Ավելի վաղ Ուկրաինան նման համաձայնագրեր է ստորագրել Պորտուգալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Լատվիայի, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի հետ:

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

Միջազգային

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Միջազգային

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Միջազգային

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում