Օրբանը հայտարարել է, որ Եվրոպան Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման փուլում է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրոպան թևակոխել է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման երեք փուլերից երկրորդը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Պատերազմը մի ակնթարթում չի լինում, այլ ունի երեք փուլ՝ քննարկում, նախապատրաստում և հետո՝ ավերածություն: Մենք արդեն դուրս ենք եկել խոսակցությունների շրջանակներից, այժմ վերլուծում ենք պատրաստվելու հարցը, իսկ դա նշանակում է, որ մենք «սանտիմետրերով» ենք հեռու փաստացի ավերածությունից», - նրա խոսքերն է մեջբերում հունգարական Hirado պարբերականը։

Օրբանն անհեթեթ է համարել ամբողջ Եվրոպան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու` ՆԱՏՕ-ի ձգտումը և նշել է, որ դա նման է հրանետով հրդեհը մարելուն։ Հունգարիայի վարչապետը հիշեցրել է, որ դաշինքը պաշտպանական դաշինք է, այլ ոչ թե ռազմական:

Օրբանը նաև հայտարարել է, որ հունգարացիները ձգտում են խաղաղության և «չեն կարծում, որ Եվրոպան կարող է դիմանալ ևս մեկ պատերազմի»։

Հայերեն Русский

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA

Հայաստանում էլեկտրոնային ստորագրության համակարգն առաջիկա երկու ժամերին անհասանելի կլինի

Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել ՀՕՊ համակարգերի հրթիռներ մատակարարել Կիևին