Միջազգային

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտպանության նախարարները հանդիպում են ունեցել Սինգապուրում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտպանության նախարարները հանդիպում են ունեցել Սինգապուրում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հաստատել է Վաշինգտոնի հանձնառությունն՝ առաջիկա ամիսներին վերականգնելու Չինաստանի և ԱՄՆ-ի զորահրամանատարների միջև հեռախոսային կապերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Սինգապուրում Լլոյդ Օսթինի և նրա չինացի պաշտոնակից Դուն Ջունի հանդիպման արդյունքները։

«Նախարար Օսթինն ընդգծել է Միացյալ Նահանգների և Չինաստանի զինվորականների միջև կապուղիները բաց պահելու կարևորությունը: Նախարար Օսթինը հաստատել է նախագահ (Ջո) Բայդենի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի՝ 2023 թվականի նոյեմբերի հայտարարությունը, որ երկու կողմերն առաջիկա ամիսներին կվերսկսեն զորահրամանատարների միջև հեռախոսազրույցները», - ասված է հայտարարության մեջ։

«Շանգրի Լա երկխոսությունը» միջազգային հարթակ է Ասիայում անվտանգության քննարկման համար: Համաժողովին մասնակցում են պաշտպանության նախարարներ, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներ և փորձագետներ: Այս տարի համաժողովն անցկացվում է Սինգապուրում մայիսի 31-ից հունիսի 2-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում