Չինաստանը հրաժարվել է մասնակցել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված խորհրդաժողովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված խորհրդաժողովի օրակարգը հակասում է Չինաստանի պահանջներին և խաղաղության ակնկալիքներին, ուստի Պեկինի համար դժվար է մասնակցել նման հանդիպմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինը։

«Խաղաղության խորհրդաժողով անցկացնելու վերաբերյալ Չինաստանի պահանջները, որոնք արդարացի են ու անաչառ, ինչպես նաև ուղղված չեն որևէ կողմի դեմ, արտացոլված են ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման կոնսենսուսում, որը վերջերս հրապարակվել է Բրազիլիայի հետ համատեղ, ինչպես նաև արտացոլում են միջազգային հանրության, հատկապես. զարգացող երկրների ընդհանուր մտահոգությունները», - Մաո Նինի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Չինաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ դատելով բոլոր կողմերի արձագանքներից և խորհրդաժողովի հայտարարված օրակարգից՝ թվում է, թե դժվար է իրագործել Չինաստանի կողմից առաջարկված պայմանները։

«Առկա է հստակ հակասություն խորհրդաժողովի օրակարգի, Չինաստանի պահանջների և միջազգային հանրության ընդհանուր ակնկալիքների միջև, ինչը դժվարացնում է Չինաստանի մասնակցությունն այս հանդիպմանը», - հավելել է Մաո Նինը՝ նշելով, որ Չինաստանը համապատասխան կողմերին տեղեկացրել է իր նկատառումների և մտահոգությունների մասին։

Չինաստանը և Բրազիլիան վերջերս հանդես են եկել բանակցությունների օգտին՝ որպես Ուկրաինայում իրավիճակի կարգավորման միակ ճանապարհ և ուկրաինական ճգնաժամի կարգավորման մասին համատեղ հուշագիր են հրապարակել։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ