Միջազգային

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները փաստաթղթեր են ստորագրել առաջադեմ սպառազինությամբ զորքերի հանդերձման մասին

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները փաստաթղթեր են ստորագրել առաջադեմ սպառազինությամբ զորքերի հանդերձման մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարներն Ալմաթիում ստորագրել են առաջադեմ սպառազինությամբ զորքերի հանդերձման և համատեղ վարժանքների մասին մի շարք փաստաթղթեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունում։

«Քննարկվել և ստորագրվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ (Հավաքական ուժերի) զորքերի բաղադրիչները սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից և հեռանկարային նմուշներով հանդերձմանը, համատեղ օպերատիվ և մարտական ​​պատրաստության պլանավորմանը, ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմերի պատրաստման մեթոդաբանության կատարելագործմանը, ինչպես նաև տաջիկաաֆղանական սահմանի ամրապնդման՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նպատակային միջպետական ​​ծրագրին և մի շարք այլ ծրագրերի», - տեղեկացրել են մամուլի ծառայությունում:

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի է ունեցել մայիսի 31-ին՝ կազմակերպությունում Ղազախստանի նախագահության շրջանակներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում